ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փաշինյանի քաղաքականության սնանկությունը

Փաշինյանի քաղաքականության սնանկությունը
08.06.2024 | 09:34

Ըստ որոշ լուրերի, քննարկվում է Սյունիք-Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը օտարերկրյա ընկերության պատվիրակելը:

Իհարկե, այս տարբերակը, որին, կարծես թե, համաձայնություն է տվել Փաշինյանի կառավարությունը, ներկայացվելու է՝ որպես դիվանագիտական մեծ հաղթանակ, եթե նկատի ունենանք Հայաստանի գործող իշխանության հակառուսական հռետորաբանությունը:

Փաստերը, սակայն, հաստատում են իմ բազմաթիվ անգամներ արած պնդումները.

*Փաշինյանը պայքար է մղում ոչ թե Սյունիք-Նախիջևան ճանապարհի, օրինակ, պարզեցված ռեժիմի, այլ սոսկ ռուսական վերահսկողության դեմ:

*Կարևոր չէ, թե որ երրորդ կողմին են պատվիրակում ճանապարհի վերահսկողությունը՝ Ռուսաստանի՞ն, թե՞ միջազգային որևէ կազմակերպության: Երկու դեպքում էլ՝ ինքնիշխանության որոշակի կորուստ է տեղի ունենում, ինչը սնանկ է դարձնում Փաշինյանի, այսպես ասած, ինքնիշխանական քաղաքականությունը՝ հակառուսական նարատիվով:

*Չոր հաշվով մնում է այն փաստը, որ Փաշինյանը, «հանուն ռուսական լծից ազատման» գիտակցաբար զոհաբերել է Արցախը, հիմա էլ խաղադրույք է կատարում Հայաստանի վրա:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 5790

Մեկնաբանություններ